Այն կանչերը, որոնք կարիք չունեն շտապ հասնելու տուն պետք է տեղափոխվեն պոլիկլինիկական օղակ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարն ասել է, որ շտապօգնության կանչերի չհասնելու պատճառը չհիմնավորված կանչերն են:
Թորոսյանը նաև նշել է, որ կանչերի հետ կապված կա մեկ այլ խնդիր՝ մարզերից զանգահարելիս հաճախ քաղաքացիները կապ են հաստատում Երևանի շտապօգնության ծառայության և ոչ թե իրենց տեղի ծառայության հետ:
‹‹Հնարավոր է ինչ-որ մեկը Եղեգնաձորից զանգի 1-03 և ընկնի Երևան կամ Վայքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայան: Սա շատ սխալ է, հետո իրար հեռախոսի համարներ են փոխանցում, ասում են գիտեք սխալ տեղ եք ընկել, զանգահարեք մեկ այս համարով: Մեր ցանկությունն է, որ այստեղ կենտրոն լինի և մեկ հպումով զանգը փոխանցվի մարզային կենտրոն կամ միանգամից կանչը փոխանցվի: Այդ ամենը հիմա գծագրվում է››,-հայտնեց նախարարը: