Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

20 օգոս 2019 17:30

Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով»:

Մամուլում շրջանառվող այս լուրը հերքելու նպատակով գեներալ Սարոյանը մամուլի ասուլիս է հրավիրել: Նա հայտարարել է, որ իրենց տուն ոստիկաններ չեն մտել:
«Մեր տանը խուզարկություն չի եղել... Մեր վառոտներից մի հատ միլիցա չի մտել»,-ասել է նախկին պատգամավորը:
չնայած դրան, NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել օգոստոսի 18-ին ԱԺ նախկին պատգամավորի Էջմիածնում գտնվող տանը կատարված հատուկ գործողություններից։ 
Պարզվում է այս օրը Սեյրան Սարոյանի տանն ընթացող «ռազբորկային» ներկա է եղել հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը՝ Ալրաղացի Լյովիկի փեսան՝ Սուրոն։ Նախկին ԱԱԾ-ական, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Սմբատյանն էլ, իմանալով այդ մասին, փորձել է փրկել Սեյրան Սարոյանին ու իր աներձագ Կարոյի միջոցով իմաց է տվել՝ Սարոյանին ու իր տանը «ռազբորկա» անողներին, թե «թռեք ոստիկանները գալիս են»։ 


Նախկին ԱԱԾ-ական ոստիկանության գնդապետը հավանաբար գիտակցում էր, թե գեներալ Սեյրան Սարոյանն ինչ պատմությունների մեջ կհայտնվի, եթե ոստիկանները նրա տանը տեսնեն քրեական հայտնի հեղինակությանը։
Փաստորեն, եթե նախկին ԱԱԾ-ականը չորոշեր փրկել Սեյրան Սարոյանին, նա գուցե օգոստոստի 18-ին ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում բերման ենթարկվեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր