Պարոն Նախագահ, գուցե արտահայտվե՞ք Ամուլսարի մասին,ներկա Հայաստանի խնդիրները Ձեզ բացարձակ չե՞ն հետաքրքրում
![](https://i.ytimg.com/vi/SOeTygip2lQ/maxresdefault.jpg)
Պարոն Նախագահ, գուցե արտահայտվե՞ք Ամուլսարի մասին։ Եթե ոչ որպես պետության գլուխ, ապա գոնե որպես «Լիդիան» ընկերության նախկին տնօրենների խորհրդի անդամ (ինչը, բնականաբար, նշված չէ Ձեր պաշտոնական կայքի կենսագրականում)։ Չէ՞ որ, երբ Դուք նշանակվել էիք դեսպան ՝ «Լիդիան» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ նպատակներ ունի «սերտորեն համագործակցել Ձեր հետ»։
Եսիմ, մի բան արեք էլի ՝ քոչարի պարեք բնապահպանների հետ, պաղպաղակ կերեք Ջերմուկի երեխաների հետ, բուրգերանոց բացեք հանքի մոտ, իսկ ավելի լավ է օգտագործեք Ձեր ազդեցիկ միջազգային կապերը, ճոխ միջազգային վոյաժները ու մեծ փորձառությունը (ու սա ես ասում եմ առանց սարկազմի՝ ես չունեմ այն վաստակը, որ Արմեն Սարգսյանի cv-ի մասին սարկազմով խոսեմ) խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար։
Պարոն Նախագահ, Դուք սիրում եք խոսել ապագայի Հայաստանի մասին, իսկ ներկա Հայաստանի խնդիրները Ձեզ բացարձակ չե՞ն հետաքրքրում»: