17:15 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:42 - Տեսանյութ. Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի միջոցով փախչելու փորձ է կատարել      16:23 - Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա    

22 օգոս 2019 15:28

Ղազախները գոհ են հայերից, հայերը՝ դժգոհ. կոռուպցիոն սխեմա`ավտոներմուծողների սպասարկման հարցում

Ավտոմեքենաներ նորմուծող  հայ վարորդները դժգոհ են Արեւելյան մաքսատուն-վարչությունում (Վանաձոր) իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից։ NEWS.am–ին ահազանգած Արտակ Դանիելյանը պատմեց, որ օգոստոսի 20–ին առաջին անգամ մեքենա է մաքսազերծել եւ ընկել գլխացավանքի մեջ։
«Վանաձորի մաքսատանը առավոտյան ժամը 6–ից հերթ եմ պահել, 16–րդն էի, ՊԵԿ աշխատակիցներից մեկը դրսում  հերթագրում էր մեզ, մնացել էինք հինգ հոգի, բայց մոտ 50 Ղազախստանի քաղաքացիներ եկան եւ առանց հերթ մտան, արդյունքում ստիպված եղանք 5 հայերով շուրջ 10 ժամ սպասել, մինչեւ մեզ սպասարկեն»,–պատմեց մեր զրուցակիցը։


Դանիելյանը կասկածներ ունի, որ ղազախների սպասարկման հարցում կոռուպցիոն սխեմա է գործում։
«Ղազախստանի քաղաքացիների մեծ մասը մաքսակետից դուրս գալուց մեզ ասում էին՝ գոհ ենք ձեր հայերից, գումարը տալիս ենք՝ արագ անում են ամեն ինչ, հասկանալի է, որ խոսքը կաշառքի մասին է»,–ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ իրեն հաջորղվել է մաքսազերծվում իրականացնել այն բանից հետո, երբ աշխատակիցների հետ վիճաբանել է եւ սպառնացել, որ կդիմի ԱԱԾ–ին։
NEWS.am–ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ–ից տեղեկացրեցին, որ հիշյալ քաղաքացու ներմուծած ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումներն իրականացվել են 35 րոպեում։
«Հնարավոր է, որ մաքսատան տարածքից դուրս վարորդները սեփական հերթ ձեւավորելու մեխանիզմ ունենան, որը մաքսատան գործառույթների հետ բացարձակ կապ չունի»,–հայտնեցին ՊԵԿ–ից։
Բացի այդ, ՊԵԿ–ից հիշեցրեցին, որ ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների քանակն աննախադեպ աճ է արձանագրել, եւ հանրապետության բոլոր մաքսատներն ու մաքսային կետերն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով։
«Ավելորդ եւ անցանկալի շահարկումներից խուսափելու համար հորդորում ենք ճշտել` արդյո՞ք բոլոր տեսակի անօրինականությունների վերաբերյալ խոսակցություններն ու գործողությունները տեղի են ունենում մաքսատան տարածքում եւ առնչություն ունեն ՊԵԿ աշխատակիցների հետ»,-ասացին ՊԵԿ-ից։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր