Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

23 օգոս 2019 15:45

Շրջակա միջավայրի նախարարությունը կեղծել է Ամուլսարի հանքավայրի հնարավոր ահռելի վնասի մասին տվյալները.բնապահպան

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին եւ մարդկանց հասցվող հնարավոր վնասը կարող է ահռելի լինել: Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ այս հանքավայրի շահագործման դեպքում կարող են ծանր մետաղներով վարակվել հողամասերը, դրանց վրա աճող բանջարեղենն ու մրգերը: «Հայտարարություններն այն մասին, թե Ամուլսարի շահագործումը չի ազդի Սեւանի վրա, իրականությանը չի համապատասխանում»,- շեշտեց Սանասարյանը:


Իսկ հայտարարություններն այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը տարածքի բնակիչների առողջության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա, բնապահպանն առասպել է համարում: Նա շեշտեց, որ հանքավայրը հարուստ է թունավոր նյութերով: Ընդ որում՝ նրա գնահատմամբ՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը կեղծել է հնարավոր վնասի մասին հետազոտությունների տվյալները, որը կարող է շրջակա միջավայրին հասցվել Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, փորձելով այն առավելագույնս նվազեցնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր