Մանրամասներ՝ Շենգավիթում տեղի ունեցած սպանությունից.Մահացողը քրեական հեղինակություն է

2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 եւ 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ եւ որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաեւ դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Հաջողվեց պարզել, որ մահացածը քրեական հեղինակություն շենգավիթցի Համիկն է՝ Համբարձում Առաքելյանը, իսկ վիրավորը՝ շենգավիթցի Սահակը:
Նշենք, որ շենգավիթցի Սահակ Վարդանյանն իրավապահների ուշադրության կենտրոնում առաջին անգամ չէ, որ հայտնվում է: Ապօրինի զենք պահելու կասկածանքով նա բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն