«Արծվի Թևեր»-ի մոտ բախվել են BMW-Ն ու հրշեջ ավտոմեքենան. կան վիրավորներ
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարված КамАЗ-ի ուղևորները, իսկ КамАЗ-ը պատկանում է Աարտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը և այն կանչով մեկնում էր դեպքի վայր։
Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: