Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

27 օգոս 2019 17:20

17 տարեկան աղջիկը դանակի մի քանի հարվածով սպանել է մորն ու քրոջը

Չեչնիայում մոր և քրոջ սպանության կասկածանքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 17-ամյա աղջկա դեմ:

Գործը հարուցվել է Շելկովսկի շրջանի Գրեբենսկայա գյուղի բնակչի դեմ:
Հետաքննության համաձայն` օգոստոսի 23-ի գիշերը, վիճաբանության ժամանակ, կասկածյալը դանակի մի քանի հարված է հասցրել քրոջը, ինչպես նաև մորը, որը փորձում էր բարեխոսել ավագ դստեր համար:
Աղջկա 27-ամյա քույրը և 53-ամյա մայրը տեղում մահացել են: Ինչպես նշվում է, կասկածյալը երկար ժամանակ թշնամական վերաբերմունք ուներ ավագ քրոջ նկատմամբ:
Գործը քննվում է «երկու կամ ավելի անձանց սպանություն» հոդվածով:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր