17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

28 օգոս 2019 14:29

Տեսանյութ. Մանրամասներ՝ Երևանի «Դոն Կիխոտ» ռեստորանի դեպքից. Հայտնաբերվել Է 3-րդ վիրավորը, ով ոտքերին հրազենային վնասվածքներ ունի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կամո Շարոյանի գլխավորությամբ իրականացնելով հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ հնչած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաև Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Յուրի Վարդանյանը։

Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստանում նաև, որ նրան իր հարազատները փորձել են տան պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ անզոր են, Յու. Վարդանյանին «ոտքերին հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ տեղիhttps://www.youtube.com/watch?time_continue=592&v=0L6fgGxFTrwբժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, քանի որ տնային պայմաններում սխալ բուժում էին կատարել։

Յու. Վարդանյանը կռվի մասնակիցներից հրազենային վնասվածքներ ստացած Սահակ Վարդանյանի տղան է։ Ս. Վարդանյանը նույնպես գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Հարուցված քրեական գործի շրջանակում Շենգավիթի քննչական բաժինը 1 հոգու կալանավորման համար դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրի երկամսյա կալանքը, իսկ 1 հոգու էլ նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում, և նրա նկատմամբ քննչական բաժինը նույնպես կալանավորման համար դիմել է դատարան։ Դատարանը բավարարել է քննիչի 2 միջնորդությունները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր