«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

29 օգոս 2019 11:18

Տեսանյութ.Մի տղամարդ «Մալաթիա» մոլի հրդեհի ժամանակ ոստիկանի գրպանը ինչ-որ բան է փորձել դնել

 Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը տեսանյութ է հրապարակել և դիմել ոստիկանությանը՝ ակնարկելով, որ «Մալաթիա մոլ»-ում տեղի ունեցած հրդեհի ժամանակ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կաշառել է փրկարարներին:

«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում։
ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:
ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով»,- գրել է Մազմանյանը:
***
Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, որում երեւում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա մոլի» հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանն ինչ-որ բան փորձում դնել:
Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր