Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 օգոս 2019 17:00

Հարգելի իշխանություններ,արտասահմանյան պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց տարեք ոչ միայն Ցեղասպանության հուշահամալիր, այլ նաև Եռաբլուր

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Տարիներ շարունակ պնդել եմ, որ արտասահմանյան պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց պետք է տանել ոչ միայն Ցեղասպանության հուշահամալիր, այլ նաև Եռաբլուր։ Ուրախ կլինեմ, եթե Եռաբլուրի այցելությունը դառնա պետական արարողակարգի բաղադրիչ՝ այնպես, ինչպես Ադրբեջանցիների համար դարձել է Շախիդների ծառուղի պարտադիր այցելությունը։
Իրենք ներկայացնում են Արցախյան պատերազմը՝ իրենց հարմար տեսանկյունից։ Աշխարհին թելադրում են իրենց պատմությունն ու օրակարգը։ Մենք էլ պետք է թելադրենք մեր օրակարգը ներկայացնելով մեր դիրքորոշումը և իրական պատմությունը։

Հարգելի իշխանություններ, դարձրեք Եռաբլուր այցելությունը պետական արարողակարգի բաղկացուցիչ մաս։ Դա կլինի Արցախի պատմության լուսաբանման լավագույն նախադրյալ»։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր