«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

30 օգոս 2019 12:10

Ինքն իրեն ծուղակը գցեց...Ո՞վ է ճիշտ. իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օր առաջ գրել էի, որ, ըստ ԱՎԿ-ի, հուլիսին ՀՀ տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ Այսօր ՆՓ-ը, կառավարության նիստի ժամանակ, հրապարակել է մի քանի մակրոտնտեսական թիվ։ Գրառման մեջ մասնավորապես, ասել է. «Ունենք ՏԱՑ՝ 8.1%։ Սա հրաշալի թիվ է»։ Հիմա ինձ հարցնում են (բոլորը). դու ասում ես գործերը վատանում են, իսկ ՆՓ-ն ասում է` հրաշալի է։ Ո՞վ է ճիշտ։ Իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է։ 1. Եթե հավատանք ԱՎԿ-ին, ապա տնտեսության հավելաճը ՏԱՑ ցուցանիշով հունվար-հուլիսին կազմել է 6.8%։ Այս 6.8-ի մեջ անկում ապրած ճյուղ գյուղատնտեսությունը (-8%) չկա։
 
Այս տարվանից գ-տ-թյան թվերը միայն եռամսյակով են հաշվում։ Եթե գ-տ-թյունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։ 2. Սովորաբար տնտեսագետները համեմատում են եռամսյակը եռամսյակի հետ։ Ամիսն ամսվա հետ չեն համեմատում, այն էլ ՏԱՑ ցուցանիշով, այն էլ առանց որոշ ճյուղերի, այն էլ ոչ հավասար աշխատանքային օրերի պարագայում։ 2019-ի հուլիսին ունեցել ենք 22 աշխատանքային օր, իսկ 2018-ի հուլիսին՝ 21։ Սա նշանակում է, որ 2019-ի հուլիսը նախորդ տարվանից 5% ավել է։ Այսինքն 8.1%-ից 5-ն այս մեկ օրն է։ Ուրեմն 8.1 չէ, այլ 3.1, եթե ապրիորի ընդունենք, որ կարելի է ամիսն ամսվա հետ համեմատել (եռամսյակների կամ կիսամյակների պարագայում աշխատանքային օրերի տարբերության ազդեցությունն աննշան է)։ 3. ՏԱՑ-ն անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է։ ՍՄ-ն այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Կա 1 իրական թիվ՝ ՀՆԱ, այն էլ եռամսյակային։ Ամսեկան վիճակագրություն կարող է լինել գների, արտահանման-ներմուծման, աշխատատեղերի և այլնի վերաբերյալ (սա էլ ձեզ ԱՎԿ ռեֆորմի մասով)։ Նշանակելով ՍՄ-ին ՆՓ-ն ինքն իրեն ծուղակը գցեց (իսկ գուցե լավ էր կանխամտածե՞լ էր)։ Այժմ նա ստիպված է նման անբովանդակ թվեր հրապարակել։

Մյուսի մասով։ Բարձրացրել են։ Լավ է։ Վատ չէ։ 14-րդ շարքից (B1) 13-րդը (Ba3)։ Մենք, ի դեպ, ավելի բարձր վարկանիշ էլ ենք ունեցել։ Հա, հետո ի՞նչ։ Իմպերիալիստական վարկանիշ է։ Չինաստանն ՕՈՒՆ-երի ներհոսքով 2-րդն է, իսկ արտահոսքով՝ 3-րդը։ Բայց վարկանիշը մեզնից ցածր է։ Մյուդիսը նախևառաջ քաղաքական մարմին է։ Մեր վարկանիշը մի քիչ բարձրացրել է թույլ տալով, օրինակ, եվրոբոնդերը տեղաբաշխել, ասենք, ոչ թե 6, այլ 5.5%-ով։ Հանկարծ մտքներովս չանցնի 1 կամ 1.5% վարկ վերցնենք ասիական գիգանտներից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր