«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

30 օգոս 2019 15:05

Կալանքի տակ են առնվել ադրբեջանցի միլիարդատիրոջ շվեյցարական հաշիվները.նա փախուստի մեջ է

Ցյուրիխի դատախազությունը կալանքի տակ է առել ադրբեջանցի հայտնի օլիգարխ, Մոսկվայի Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի շվեյցարական հաշիվները՝ պարտքերի մարման նպատակով, գրում է «Կոմերսանտ»-ը:
Թերթի համաձայն՝ հաշիվները կալանքի տակ առնելու հարցով օգոստոսի 19-ին Ժնևի դատարան են դիմել «БМ-Банк»-ի (այժմ պատկանում է ВТБ-ին) ներկայացուցիչները: Դատարանը բավարարել է պահանջը:
Իսմայիլովի հաշիվներին առկա գումարի չափը չի նշվում:
Ավելի վաղ միլիարդատիրոջից առգրավվել էր Մոսկվայում ունեցած անշարժ գույքը:
Նա կասկածվում է ակտիվների հետ կապված խարդախությունների, այլ տնտեսական հանցագործությունների համար, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն նրան կասկածում է պատվերով սպանությունների և անձի առևանգման համար:
Նշվում է, որ նա փախուստի մեջ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր