Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը          Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ       Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին    

31 օգոս 2019 15:50

Պոլիկլինիկաներում կգործի սպասարկման նոր, քաղաքակիրթ համակարգ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Առողջության պահպանման առաջնային օղակներում  բոլոր  երեւանաբնակները կկարողանան արդեն քաղաքակիրթ սպասարկվել՝ ձերբազատվելով հերթերում երկարատեւ սպասելու անհաճո երեւույթից:  Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ դիմած պացիենտները կհերթագրվեն էլեկտրոնային եղանակով:
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության  վարչության պետ Կամսար Բաբինյանի  տեղեկացմամբ, հերթագրումը կատարվում է տեղում և հեռախոսազանգի միջոցով: Հեռախոսազանգի միջոցով հերթագրման ժամանակ գրանցվում է պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը և սոցիալական կամ նույնականացման քարտի համարը: Պացիենտի համար կատարվում է գրանցում իրեն սպասարկող բժշկի մոտ և լրացվում է այցելության թերթիկ, որով կատարվում է հիվանդի ընդունելությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր