Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 սեպ 2019 11:34

Հորդոր՝ Նիկոլ Փաշինյանին՝ նվազեցնել անիմաստ ու աննպատակ ֆեյսբուքյան ակտիվությունը.աննախադեպ անկում

«Մեդիա պաշտպան»-ի փորձագետները երեկ ուսումնասիրել էին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով փաստեր առ այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի նկատմամբ հասարակության հետաքրքրությունն աննախադեպ անկում է գրանցել: Մասնավորապես, վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումների հավանումների, դիտումների և տարածումների ցուցանիշը նվազել է ավելի քան 90 %-ով:
«Մեդիա պաշտպան»-ի փորձագետները նաև անուղղակի ձևով հորդորել էին Նիկոլ Փաշինյանին նվազեցնել անիմաստ, աննպատակ ֆեյսբուքյան ակտիվությունը, քանի որ հրապարակումների քանակն ուղիղ ազդեցություն ունի հրապարակման դիտողականությ
Քիչ առաջ ՀՀ վարչապետն անուղղակի ձևով արձագանքելով «Մեդիա պաշտպանի» փորձագետների երեկվա անդրադարձին՝ հրապարակել է «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն» վերտառությամբ մի տեսանյութ, որը քարոզչական բնույթի անորակ արտադրանք է, սակայն իր արտաքին տեսքով գրավիչ է ֆեյսբուքյան լսարանի համար:
Նիկոլ Փաշինյանի այս գրառումը մեր ուշադրությանն արժանացավ մեկնաբանություններում կեղծ օգտատերերի ընդգված ակտիվության պատճառով: Այդպիսիք, որպես կանոն, աչքի են ընկնում ոչ վերբալ արտահայտչամիջոցների (սմայլիկներ, դրոշներ, փուչիկներ) գործածությամբ:

Փաշինյանն, ըստ էության, հրահանգել է մոբիլիզացնել իր ենթակայության տակ գտնվող ֆեյքային ողջ բազան՝ փորձելով հերքել մեր կողմից երեկ ներկայացրած փաստերը:
Արդյունքում 1 ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրապարակումը ստացել է 2100 հավանում, 293 մեկնաբանություն և 270 տարածում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ անգամ իշխանական ֆեյքերի մոբիլիզացիայի պարագայում, Նիկոլ Փաշինյանի էջում հնարավոր է լինում ապահովել նախկին ակտիվության հազիվ 10 տոկոսը:
Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի՝ հիշատակված գրառման մեկնաբանություններին ուսումասիրության ընթացքում նկատեցինք նաև բովանդակային կոնտենտ արտադրող կեղծ օգատերերի: Անընդունելի համարելով այն փաստը, որ միտք արտադրելու ունակ մարդիկ զբաղված են կեղծ օգտատիրոջ անվան տակ իշխանությանը ծառայություններ մատացելով, «Մեդիա պաշտպան»-ը բոլոր այդ մարդկանց սիրով հրավիրում է համագործակցության՝ իրենց մտավոր ունակություններն առավել արդյունավետ ու ազնիվ նպատակաների ծառայության համար:

Մենք պարբերաբար կազմակերպում ենք մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ, քննարկումներ և կոնֆերանսեր, որոնց մասնակցելու ենք հրավիրում բոլոր ցանկացողներին, այդ թվում՝ վերոնշյալ խմբերին:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անձնական նամակ գրել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին: Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք:

«Մեդիա պաշտպան»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր