Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ. Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի հետ հեռախոսային սքրին է տարածել, նախարարի խոսնակն էլ պարզաբանել է          Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու չվերթ է իրականացվել       ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել    

02 սեպ 2019 14:00

Դադարեցրե՛ք վտանգավոր դարձող կեղծ անկախությանը նվիրված խոսքերն ու գործողությունները

Սասնա Ծռեր կուսակցությունը հանդես է եկել հայտարությամբ ,որում մասնավորապես ասված է.
«Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մեզ պարտադրված՝ Արցախի կեղծ անկախության 28-րդ տարելիցն է։ Արդեն 28-րդ անգամ ստիպված ենք տեսնել և լսել տարեցտարի ոչ միայն ավելի ժամանակավրեպ, այլև վտանգավոր դարձող կեղծ անկախությանը նվիրված խոսքերն ու գործողությունները։ Նման ինքնաոչնչացնող ինքնախաբեությունն այլևս չի կարելի հանդուրժել։
Անընդունելի է, որ այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում "Միացում"-ը պետական օրակարգ վերադարձնելու հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան երկիմաստ գրառումով փաստացի շնորհավորում է Արցախի կեղծ անկախությունը, իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում մասնակցում է կեղծ անկախությանը նվիրված միջոցառումներին։ "Միացում"-ը ՀՀ-ի հիմնական ռազմավարական հարցն է։
Դրա նկատմամբ վերաբերմունքով է որոշվում իշխանության ազգային կամ ապազգային լինելը։ Կողմնորոշվելու և ժողովրդի հետ անկեղծ լինելու ժամանակն է. կամ Միացում, կամ՝ հավատարմություն օտարի պարտադրած կեղծ անկախությանը։ Իրենց ազգային համարող բոլոր քաղաքական և հասարակական ուժերին, բոլոր հանրային գործիչներին և համայն հայությանն ու ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում հետ կանգնել մեր տունը կիսելու, Արցախի կեղծ անկախության գաղափարը կամա թե ակամա քարոզելու ինքնաոչնչացնող սովորույթից։
Մեր ազգային օրակարգի հիմնական հարցը "Միացում"-ն ավարտին հասցնելն է։
Արցախը ՀՀ մի մասն է և վե՛րջ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր