19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

03 սեպ 2019 11:40

Տեսանյութ.Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում. Արյունաբան բժիշկը տապալեց առողջապահության նախարարի ասուլիսը

Առողջապահության նախարարը մամուլի ասուլիս էր հրավեր, որի մեկնարկից րոպեներ անց նրան հարցեր ուղղեց նաև ԱՆ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը: Թորոսյանը, սակայն չլսեց հարցերը«Զբաղեցնում եք պաշտոն և պարտավոր եք հարցերին պատասխանել»,- պնդեց Գևորգ Թամամյանը:
Արսեն Թորոսյանը լքեց սենյակը՝ նշելով, որ Թամամյանը այլ շահեր է հետապնդում, ապա առանձին ճեպազրույցով զրուցեց լրագրողների հետ:
 Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Մարգարյան հիվանդանոցում ծննդկանի մահվան դեպքին, նա նշեց. «Գիտենք՝ եղել է մահվան դեպք երեկ, մենք զբաղվում են դեպքի փորձագիտական եզրակացությունը տրամադրելով և  մեր մասնագետները տեղում ուսումնասիրությունն են կատարում,նաև փորձել ենք արագ մոբիլիզացնել, որպեսզի ուրիշ բժշկական կենտրոններից մարդիկ գան և բժշկական օգնություն ցուցաբերեն տեղում,  ցավոք, կյանքը փրկել չի ստացվել, այս պահին մահվան պատճառի մասին տեղեկատվություն դեռ չունեմ, սակայն գլոբալ առումով մայրական մահացությունները մեր ուշադրությոան կենտրոնում են և քննարկվում են, որպեսզի հետագայում խուսափենք նման դեպքերից»:
Մինչ այդ Նախարարը խոսեց նաև Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի աշխատանքի ազատման հիմքերից. «Հիմքեր կային՝ սկսած այդ կենտրոնի հետ կապված ընդհանուր բողոքներից և մի մասնավոր դեպք,  երբ կենտրոնի տնօրենը խոչընդոտել էր օտարերկրյա ներդրում ու մինչև հիմա խոչընդոտում էր: Որոշումն իրավաչափ է ու տեղին»:


    

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր