Վերջ տուր քեզ որպես Թանոս ներկայացնել, Դոնալդ Թրա՛մփ,Տիեզերքը եւ պայծառ ապագան պատկանում են բոլորին, այլ ոչ թե ոմանց

ԱՄՆ-ը սեպտեմբերի 3-ին պատժամիջոցներ է սահմանել Իրանի աստղագնացության ինստիտուտի, տիեզերական գործակալության եւ տիեզերքի հետազոտության կենտրոնի դեմ: Ինչպես պարզաբանվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հայտարարության մեջ, «Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների սահմանումը պայմանավորած է բալիստիկ հրթիռային ծրագրի օժանդակության եւ զարգացման մասով դրա ակտիվությամբ»:
«Ես նույնիսկ չեմ կարողանում ԱՄՆ-ն գտնել այդ պատկերում, էլ ինչ ասեմ տիեզերքում պատժամիջոցների մասին»,- գրել է Ջահրոմին Twitter-ում եւ կցել տիեզերական միգամածության նկար:
«Տիեզերքը եւ պայծառ ապագան պատկանում են բոլորին, այլ ոչ թե ոմանց: Վե՛րջ տուր քեզ ոպես Թանոս ներկայացնել, Դոնալդ Թրա՛մփ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։