Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

04 սեպ 2019 12:19

Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու,դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը

Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մանկական ուռուցքաբան, արյունաբան, Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.


«Run Forest, Run!
Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու:
Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան չտրվեց, այլ շարունակվեց նույն սուտն ու կեղծիքը՝ էլ ավելի ուժգին եւ էժանագին: Կետ առ կետ կանդրադառնանք այդ ամենին և ցույց կտանք պարոն "նախարարի" իրական դեմքը: Հերթով, խոստանում եմ, ու երկար չեք սպասելու՝ կետ առ կետ: Թե պետ.պատվերը, թե շահերի բախումը, թե մնացածը, դեռ ամեն ինչ առջևում է:
Սակայն մինչ այդ ամենին անդրադառնալը, մեկ հարց ՀՀ Կրթության և Գիտության նախարար պարոն Արայիկ Հարությունյանին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն): Երեկ՝ Հ1-ի տաղավարում, ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը բառացի ասեց՝ «Խոսքը կոնկրետ իմ գործողություններն են եղել, որ ուզում էի Բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել»: Ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարը Բժշկական համալսարանի հետ: Սա ինչ է, թե ոչ պաշտոնական դիրքի չարաշահում: Նա ո՞վ է, որ «գործողություններ» անի Բժշկական համալսարանի հետ կապված: Իսկ արդյոք պաշտոնական դիրքի չարաշահումը հանցագործություն չէ՞: Ակնկալում եմ թե ԿԳՆ պատասխան, թե իրավապահների:
Հ.Գ. Ի միջի այլոց, հարգելի լրագրողներ, եթե ժամանակ կունենաք, կխնդրեմ գտնեք առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնողի տարբեր հիշատակումները Բժշկական համալսարանի և խորհրդի հետ կապված և կրկին ականատեսը կլինենք, ով է սուտ խոսում»:
Գեւորգ Թամամյանը եւս մեկ գրառում է արել, որտեղ նշել է.
« Մի քանի պաշտոններ ստացած նախարարամերձ բժիշկներ և մի քանի հաճո չինովնիկներ, որ երեկ ինչ-ինչ արտահայտություններ են իրենց թույլ տվել, ուզում եմ միշտ հիշեն, որ մի օր դիմացս են կանգնելու, և էնպես չլինի, որ իրենց «նախարարի» պես փախնեն հնարավորինս հեռու:
Ինչ վերաբերվում է «մի նախարարին», ուրեմն լավ լսեք, պարոն դեռևս «նախարար»: Այդ գումարները, որ Դուք նշում եք, որ ավելացվել են ոլորտին, իհարկե, շատ լավ է, բայց դա Կառավարության ձեռքբերումն է՝ մեր հարկերի շնորհիվ, Կառավարության՝ ոչ թե անձամբ Ձեր:
Կառավարությունը գումարն ուղղել է առողջապահությանը և Դուք ուղղակի պարտավոր էիք այն ճիշտ բաշխել, ինչը, չեք արել, և դա դեռ կապացուցենք: Ի միջիայլոց, ձեր ձեռքբերումների մեջ, որ առանց ամաչելու նշում եք, որ Հայաստանում առաջին անգամ երեխային արվել է ցողունային բջիջների փոխպատվաստում, Դուք այնքան դրա հետ կապ ունեք, ինչքան երեկվա Ձեր փախուստի հետ Ֆորեսթ Գամփը: Իսկ թվերն ու մնացած հարցերը՝ հաջորդիվ»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր