Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

04 սեպ 2019 13:20

Տեսանյութ. «Հավեսի չընկնեք հանկարծ». Ֆելիքս Ցոլակյանը վթարի ենթարկված ԱԻՆ աշխատակիցներին մեքենա նվիրեց

Մենք բացառիկ որոշում ենք կայացրել, մեր մեքենաներով վթարի ենթարկված տղաներից երկու մարդու՝ փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին եւ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին , որոնց մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել, գտել ենք նույնատիպ մեքենաներ, նույն գույնի, նույն մակնիշի, նույն թվականի արտադրության եւ երկու մեքենաները գնել ենք իրանց համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Մեր շատ աշխատակիցներ օրերով մնում էին հրդեհի վայրում, եւ գիշերները չքնելու պատճառով հոգնածությունն այնպիսի աստիճանի էր հասնում, որ մարդիկ հյուծված գնում էին եւ մեքենաներով վթարի էին  ենթարկվում, մենք բացառիկ որոշում ենք կայացրել. մեր մեքենաներով վթարի ենթարկված տղաներից երկու մարդու փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին եւ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին , որոնց մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել, գտել ենք նույնատիպ մեքենաներ՝ նույն գույնի, նույն մակնիշի, նույն թվի արտադրության, եւ երկու մեքենաները գնել ենք իրենց համար, բայց միաժամանակ բոլորիդ խնդրում եմ՝ հավեսի չընկնեք հանկարծ, էդպիսի բան էլ չի լինելու, շուռ չտաք, փորձանքի չգաք»,նշեց նախարարը, ապա նրանց խնդրեց մոտենալ՝ երկու մեքենաների բանալիները ստանելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր