Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

05 փետ 2020 16:35

300 մեքենաները չեն կարողացել հայտարարագրել, քանի որ վրացիների և ադրբեջանցիների կոնտեյներները բեռնաթափել են, հայերինը՝ ոչ

Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշում է, որ մեքենաներ կան չհայտարարագրված, մոտավորապես 500 մեքենա կուտակված է Բագրատաշենում, որոնք չեն հասցրել գրանցել։
«Մեքենաների մի մասը չի հատել սահմանը։ Դրանք գնվել են օգոստոսին, սեպտեմբերին, և քանի որ մեքենան ժամանակին չի հասել Վրաստան, մնացել է էնտեղ։ Էնտեղ ներկրելու հնարավորություն չկա, առաջ էլ հայտարարագրման խնդիր կար։ Հիմա խնդիրն էն է, որ մեքենաների մի մասը ներկրվել է, բայց չի հասցվել հայտարարագրել, մյուս մասն էլ՝ մնացել է Վրաստանում, որովհետև չեն հասցրել ոչ հայտարարագրել, ոչ էլ ներկրել»,- նշում են ավտոներկրողները։

Նրանք կառավարությունից պահանջում են, որ այն մեքենաներին, որոնք շուտ են գնվել, բայց չեն հայտարարագրվել, քանի որ ֆիզիկապես հնարավոր չի եղել, հնարավորություն տրվի հին գնացուցակով մաքսազերծել։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, կան մի քանի ցավալի խնդիրեր. նախ, որ Բագրատաշենում 300-500 չհայտարարագրված մեքենա կա կուտկված։

«Անցած տարի մենք մեքենաներ էինք պատվիրել, կոնտեյները չեն բեռնաթափել այդ ավտոմեքենաները, մինչև հունվարի 31-ը մոտ 300 մեքենա դուրս են մնացել մեր շուկայից, այդ բոլոր մեքենաները Բագրատաշենի մաքսատանն են։ Մենք գրություններ ենք հղել վարչապետին, որ թույլ տան վերջին 300 մեքենաները ներկրենք Հայաստան։ Մենք այդ պատասխանին ենք սպասում արդեն 3 շաբաթ»,-նշեց նա։

Երկրորդ խնդիրն, ըստ Հովհաննիյանի այն է, որ Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես գրանցվել են Հայաստանում, որպեսզի մեքենա արտահանեն, մեքենաները գրանցել են Հայաստանում, այսինքն՝ գույքահարկը պիտի վճարի ՀՀ քաղաքացին, մինչդեռ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիները չեն կարողանում հաշվառումից հանել այդ մեքենաները, որոնք գրանցված են իրենց բնակության հասցեում։ 

«Մենք ունենք 10 հազարից ավելի մեքենա, որոնց գույքահարկերը մնացել են։ Եթե մեզ ուզում են դատի տալ, իրենք էլ մեր գույքահարկը չեն տվել։ Մեր կառավարությունը պետք է այդ խնդիրները բարձրաձայնի, որ մենք հասկանանք՝ ավելի լավ է մնալ Ռուսաստանի ռազմական բլոկի մեջ, և ԵԱՏՄ-ն ոչնչանա մեր աչքերի առջև, կամ էլ թող թողեն մենք մեր մեքենաները, ապրանքները արտահանենք, ներկրենք, հաշվառումից հանենք»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի, այդ 300 մեքենաները չեն կարողացել հայտարարագրել,  քանի որ վրացիների և ադրբեջանցիների կոնտեյներները բեռնաթափել են, հայերինը՝ ոչ.

«Հիմա էդ մեքենաները կուտակված են Գյումրիում, Բագրատաշենում, Վրաստանում։ Հիմա էդ մաքսազերծումն ասում են ԵԱՏՄ տարածքում պետք է հարցը դրվի, բա էդ 300-ի հարցը ինչո՞ւ չի լուծվել»։

Հայաստան ներկրված մեքենաների 70 տոկոսը, ըստ Հովհաննսիյանի, գնվել է ռուսների և ղազախների կողմից Վրաստանի տարածքում, բայց գրանցվել է Հայաստանում, գույքահարկն էլ մնացել է Հայաստանի վրա։

«Իրենք գնել են մեքենաները վրացիներից ու ադրբեջանցիներից, մեքենաներն ապօրինի գրանցել են Հայաստանում, իսկ առևտուրը եղել է Վրաստանում։ Պետք է հաշվառումից հանել այդ մեքենաները, որովհետև հիմա մարդիկ կան, որոնց տան վրա տասնյակ ղազախ կամ ռուս քաղաքացի է գրանցված և էդ ընտանիքի անդամները չգիտեն, թե գյուղապետը քանի հոգու է իրենց տան վրա գրանցել»,- նշեց Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր