Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

04 սեպ 2019 14:00

Տեսանյութ. Ֆելիքս Ցոլակյանը՝ Ալեքսանյանի կողմից հրշեջներին «պատիվ տալու», փող տալու մասին

Դե, մարդն իր ցավն էր ապրում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ գործարար Սամվել Ալեքսանյանը մասամբ ղեկավարում էր «Մալաթիա Մոլ»-ի հրդեհաշիջման աշխատանքները:
«Դե, մարդն իր ցավն էր ապրում: Երեւի իր շենքն է: Ինքն ասեց, որ իր շենքն է, իր սեփականությունն է, դրա համար ցավում էր»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է նրան, որ Սամվել Ալեքսնյանը խոստանում էր հրշեջներին տանել «պատիվ տալ», Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ թույլ չի տվել, որ նման բան տեղի ունենա:
Ցոլակյանն անդրադարձավ նաեւ տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես է հրդեհաշիջման ընթացքում Սամվել Ալեքսանյանը փող տալիս, որը փոխանցում են ոստիկաններից մեկին. «Որեւէ գնահատական չեմ տալիս, որովհետեւ մարդու մտածելակերպն է: Ասում են՝ կաշառք է դա. Ի՞նչն էր այդտեղ կաշառք, ինչի՞ համար էր կաշառք տալիս: Կաշառքը տալիս են ինչ-որ գործողության համար: Հիմա այս դեպքում կաշա՞ռք է, թե չէԵս չգիտեմ՝ ինչի համար է արել, ինչ է մտածել: Դրանով պետք է իրավապահները զբաղվեն: Դա իմ զբաղվելու բանը չէ»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր