ՔՊ նիստերում ամենադաժանն Աննա Հակոբյանն է. Հայկ Սարգսյանին իր կարգավիճակն է հիշեցրել«Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել».. «Իրատես»

Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ նիստերի ժամանակ եղանակ ստեղծողները երեք հոգի են՝ Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը եւ Աննա Հակոբյանը։ Վերջինս, պարզվում է, նաեւ խմբակցության հարցերով է զբաղվում ու, թերեւս, ամենադաժանն է, բառիս բուն իմաստով։ Աննայի մասնակցությամբ օրերս անցկացված նիստում մի ուշագրավ դրվագ է եղել։
«Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»։