Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 սեպ 2019 15:40

Խոսնակն` այն հոդվածի մասին, որ Աննա Հակոբյանը պատգամավոր Սարգսյանին «շիշ բռնող» է անվանել

«Հարգելի՜ գործընկերներ,
Խնդրում եմ Ձեզ զերծ մնալ սուտ և բամբասանք պարունակող լուրեր տարածելուց և արտատպելուց։
Պաշտոնապես հերքում եմ Իրատես թերթում հրապարակված և բազմաթիվ լրատվական կայքերում արտատպված այս տեղեկությունը»։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ Աննա Հակոբյանի մասնակցությամբ օրերս անցկացված նիստում «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր