«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

06 սեպ 2019 11:56

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում «պրագոն» է արվել, որ իրավիճակ վերահսկող՝ «պալաժենի» չկա այս պահին ու ոչ մեկը ոչ մի հարցով չդիմի

Գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանգիստ է անցել։ Միայն մեկ՝ 4-րդ հարկում պահվող դատապարտյալներն էին աղմկում՝ պահանջելով դեղորայք, բուժսպասարկում։ Այս մասին հայտնում է Առավոտը:
Այստեղ ի թիվս այլոց՝ պահվում են առավել վտանգավոր վարքագիծ ունեցող դատապարտյալները, որոնք ապրում են «գողական» բարքերով։
ՔԿՀ-ում «պրագոն» է արվել, այսինքն՝ զգուշացվել է, որ իրավիճակ վերահսկող՝ «պալաժենի» չկա այս պահին ու ոչ մեկը ոչ մի հարցով չդիմի։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ կալանավայրերում եթե դատապարտյալները վարչակազմից ինչ-որ բան են պահանջում, ասենք՝ օրենքով նախատեսված գույք, դեղ եւ այլն, դրանք չլինելու դեպքում հարցին խառնվում են «զոն նայողները»՝ հորդորելով դատապարտյալին հանգիստ ու չափի մեջ մնալ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող քրեական հեղինակությունները պատժախուց են տեղափոխվել։
Նույն «պրագոնը» նաեւ այստեղ եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում է արվել։ Մեր տեղեկություններով՝ մնացած բոլոր կալանավայրերում իրավիճակը շատ հանգիստ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր