17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

10 սեպ 2018 15:15

Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական. կառավարությունը հաստատում է

Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական. կառավարությունը հաստատում էԵրեկ համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որը առաջին հայացքից անհավատալի է, սակայն իրականություն: Ըստ տարածվող տեղեկատվության սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի օգնական նշանակված Սոֆյա Նավասարդյանը մասնագիտությամբ վարսավիր է և եղել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսավիրը: Տեղեկատվությունը պաշտոնապես այդպես էլ չհերքվեց և հետո հոդվածի հետ հրապարակվել էին նաև լուսանկարներ, որը հերքելն անհնար է:
Պետական ապարատին նման մոտեցումը միանշանակ անընկալելի է: Երբ նոր էր ձևավորվում կառավարությունը ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անգլերեն լեզվի ուսուցչին նշանակեց ՀՀ Մշակույթի նախարար ու, երբ այդ նշանակումը քննադատության արժանացավ, շատերը հայտարարեցին, թե դա հակահեղափոխական արշավ է:
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը yerkir.am-ի հետ խոսելով այս նշանակման մասին ասել է. «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր