Ռուսաստանը Ամերիկայի ձեռքին ջոկեր է, միաբևեռ աշխարհը ճիշտ կառավարելու համար

-Բարև Նիկոլ, Նիկոլ ռուսներից չես
վախենու՞մ, ուզում էի ասել Քոչարյանին շատ չե՞ս նեղում:
-Ալիսա հալալ է քեզ լրիվ ռուս
ես դարձել, Պեսկովի նման ես մտածում, համոզված եմ շուտով հայրենասեր էլ կդառնաս:
-Դու էլ ոչինչ Նիկոլ՝ հումորի
զգացողություն ես ձեռք բերել, դե որ այդքան դուխով ես Սերժին էլ ձերբակալի:
-Ալիսա Սերժին ինչու՞ ձերբակալեմ,
նա մեզ օգնում է, նա հասկացել է իր սխալները և համագործակցում է արդարադատության հետ: Նա
մեզ դեռ շատ պետք է: Դու հասկանում ես նա միակ մարդն է, որ անկախությունից մինչ օրս
բոլոր հանցագործություններից տեղյակ է, նա շատ արժեքավոր գործիչ է և նրան դեռ վաղ է
նեղացնել:
-Ուզում ես ասել, որ Քոչարյանն
էլ ձեզ հետ համագործակցի` նրան էլ բաց կթողնե՞ք:
-Գուցե դա է պահանջում ամերիկյան
դեմոկրատիան, Ամերիկայում հասարակությունը պատրաստ է կանգնել պետության թիկունքին,
այնտեղ քաղհասարակության բարձր գիտակցություն է տիրում, իսկ Հայաստանում դեռ պետական
մտածելակերպ չկա, մի տեսակ բոլորը գողական են գնում:
-Այդ ինչու՞ ես այդպես հիացած
Ամերիկայով, այդքան հարստության մեջ ռուսական զենքերը բոլորին սարսափի մեջ են գցել:
-Ալիսա, Ելցինի օրոք Ռուսաստանը
լրիվ կործանված էր, բայց դա ձեռք չէր տալիս Ամերիկային, մի փոքր ճնշում և Սիբիրը կդառնար
երրորդ համաշխարհային պատերազմի թաթերաբեմ, թուրք թաթարական և չինական բախումը անխուսափելի
կլիներ:
Ամերիկացիները նավթի գինը այնքան բարձրացրեցին, որ ռուսները ոտքի կանգնեն:
Եթե ճիշտն ես ուզում իմանալ՝ Ռուսաստանը Ամերիկայի ձեռքին ջոկեր է, միաբևեռ աշխարհը
ճիշտ կառավարելու համար:
-Նիկոլ աչքիս դու էլ ես մասոն
դարձել, ափսոս, հայ ազգը աստվածաշնորհ ազգ է և լուրջ առաքելություն ունի աշխարհի ժողովուրդների...
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 9