Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

10 սեպ 2019 13:43

Այո, սա մեծ հաշվով փախուստ է.մարդիկ գնում են կոմֆորտ զգալու, դժբախտ սրտով առաքելություն չի լինում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը չի հրաժարվում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մտքից։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որոշման հիմքում ընկած է անձնական պատճառ․ որևէ հարցի չի կարողանում թեթև վերաբերվել։


«Ես չեմ կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք միշտ`մինչ պատգամավոր դառնալս, ծանր եմ տարել, այսինքն՝ չեմ կարողանում ցինիզմով ասել, որ դա լավ կանցնի, կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Առաքելյանը շեշտեց, թե իր այս քայլն ամենևին չի նշանակում, որ ինքը չի հավատում քաղաքական թիմի հաջողությանը։ Ավելին՝ նա շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը և ընդհանրապես այս ուժը, լավագույն բանն է, որ կարող է ՀՀ-ում լինել։

«Խնդիրը գլոբալ է, քանի որ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, և դու պարբերաբար կարող ես անհամաձայություն ունենալ այդ որոշումների հետ։ Անընդհատ կրել պատասխանատվութուն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, բերում է հոգեկան ծանր ապրումներ։ Քաղաքականության մեջ թեթև նայելու անհրաժետություն կա, որը ես չեմ կարողանում, իսկ թիմային աշխատանքը ենթադրում է, որ պետք է լռես, կամ գոնե այնպես չարտահայտվեց, ինչպես կարտահայտվեիր, եթե թիմի անդամ չլինեիր»,- ընդգծեց Էդգար Առաքելյանը։
Նա պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո անցելու է IT ոլորտին, քանի որ, ըստ նրա, այնտեղ ինքն իրեն շատ լավ է զգում, ամեն բան անելու է ոգևորությամբ։
Ինչ վերաբերում է գործընկերների հայտարարությանը, թե սա փախուստ է, Առաքելյանն ասաց․ « Դա առաքելություն է, առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, մարդիկ գնում են կոմֆորտ զգալու, դժբախտ սրտով առաքեություն չի լինում, իսկ  ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ անում։ Այո, սա մեծ հաշվով փախուստ է»։
Պատգամավորը հերքեց լուրը, թե ինքը վայր է դնում մանդատը, որպեսզի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ անկախ պատգամավորների նոր թիմ կազմի։ «Ավելի անհեթեթ ու հիմար բան մարդիկ չէին կարող մտածել»,- եզրափակեց Էդգար Առաքելյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր