«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

10 սեպ 2019 14:37

Քաղաքապետին բարկացրեց խորհուրդը՝ լինել ավելի դուխով.Էնպիսի գործողություններ ենք արել, որը ոչ մի քաղաքապետ չէր կարող նման տիպի դուխով գործողություններ անել

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: Հարցը վերաբերում էր վթարային շենքերին, նշելով, որ վթարային շենքերի հարցը կարգավորելու համար քաղաքապետարանը կարող է բյուջեում գումար ավելացնել՝ ինքնակամ շինություններին օրինականացնելու թույլտվություն տալով:

«1 տարի է՝ Դուք քաղաքապետ եք, և ես ինչքան գիտեմ, ոչ մի ինքնակամ շինության թույլտվություն չեք տվել՝ հասարակական տարածքների մասին է խոսքը»:
Քաղաքապետը նշեց, որ շատ շինություններին են տվել ու գումարային առումով շատ ավելի շատ գումար են հավաքել, քան նախորդ տարի: Ավագանու անդամը հակադարձեց, որ իր կատարած հարցմանն են այդպիսի պատասխան տվել:
«Նաև կուզեմ շեշտեմ, որ նախկինում այդ գործընթացն արվել է, որի միջոցով շատ մեծ գումարներ են կուտակվել քաղաքապետարանում»:

Ավագանու անդամը քաղաքապետին կոչ արեց չվախենալ.
«Չեմ վախենա ասել, չվախենաք ռիսկով գործերից՝ թե՛ կառուցապատման թույլտվություններ տալու առումով, թե՛ ինքնակամներին սեփականության իրավունքներ տալով: Ես համաձայն եմ, դուք ժառանգություն եք ստացել մի էնպիսի քաղաք, որտեղ բազմաթիվ պրոբլեմներ կան: Եթե ինչ-որ բան սխալ ասացի, կներեք: Ես իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում փորձեցի խորհուրդ տալ, որ լինեք վճռական և դուխով»:
Քաղաքապետը հիշեցրեց, որ ավագանին վերահսկող մարմին է, ոչ թե խորհրդատու.
«Ե՛վ ես, և՛ մեր աշխատակազմն էնպիսի գործողություններ ենք արել, որը երբևիցե ոչ մի քաղաքապետի մտքով անգամ չէր կարող անցնել նման տիպի դուխով կամ ռիսկով գործողություններ անել: Մոտիկ չեն եկել գովազդներին, մոտիկ չեն եկել սրճարաններին, որովհետև ինչ-որ մարդկանց գովազդներն են դրանք, իշխանության ներկայացուցիչների սրճարաններն են: Մոտիկ չեն եկել տարբեր տիպի ապօրինի շինություններին, որովհետև ինչ-որ մարդու հորեղբոր տղայինն է: Մանկապարտեզներին, որոնք վերցրել էին թաղապետեր, թաղապետի բարեկամներ, ես շատ գիտեմ, տարբեր նախարարների բարեկամներ սեփականաշնորհել էին, մենք դրանք ետ ենք բերում: Այսօր 6500քմ տարածք ետ ենք բերել համայնքին միայն մանկապարտեզներից»:

Քաղաքապետը նշեց, որ մոտ ապագայում նորից սպասվում են այդօրինակ պրոցեսներ: Մեծ քանակի գործեր էլ  ուղարկվել են Դատախազություն:
«Մեր այն վարչության պետերը, որ այն ժամանակ էլ էին աշխատել, ուղղակի զարմանում են, ասում էն էս ժամանակն էլ է եկել, որ կարող ենք գնալ իրանցից հետ ուզել: Էն ժամանակ նույնիսկ անուն-ազգանուններն էին վախենում տալ»:

Քաղաքապետը նաև կրկնեց, որ այս տարի ինքնակամների հատվածով ավելի մեծ գումար է հավաքվել: Հայկ Սարգսյանը հստակեցնում է թիվը՝ 2մլրդ դրամ: Իսկ վթարային շենքերի համար նշեց, որ եթե բնակիչները չեն ուզում, քաղաքապետարանի լիազորությունների մեջ չէ տարհանել մարդկանց:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր