10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 սեպ 2019 16:35

Պատասխան Կրեմլին. ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել

Օրենսդրական այս փաթեթով առաջարկվում է բիզնեսի վարումը եւ ծառայությունների մատուցումը արգելել տրանսպորտային միջոցների կիրառմամբ՝ վարորդների կողմից արտասահմանյան վարորդական իրավունք օգտագործելու դեպքում, բացառությամբ այն վարորդների, որոնք միջազգային փոխադրումներ են իրականացնում: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով՝ նման արգելքները չեն տարածվի ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա, բայց միայն այդ պետությունների կողմից փոխադարձ բարեկամական մոտեցում դրսեւորելու դեպքում: «Կարծում եմ, դուք գիտեք, որ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիները նման խնդիր ունեն, եւ այն արդեն երկար ժամանակ չի լուծվում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս կարգավորումը անհրաժեշտ է կիրառել կողմերի միջեւ հավասարակշռության ապահովման համար:
Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։«Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը։
Ինչ վերաբերում հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը պատասխան է ՌԴ-ին, որն արգելել է  ՀՀ վարորդական վկայականներով ՌԴ-ում գործունեություն ծավալել, Քոչարյանը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։

Պաշտոնյայի խոսքով՝ դրանից բացի, այլ երկրներում տրված ազգային վարորդական իրավունքը, որոնք տարբեր միջազգային համաձայնագրերի շրջանակում Հայաստանի գործընկեր չեն համարվում, Հայաստանի Հանրապետության տարածքում կգործի փոխադարձության հիմքով՝ վկայականի հայերեն թարգմանության պատճենի ներկայացման պայմանով, հաստատված սահմանված կարգով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր