ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 սեպ 2019 16:34

Մեզ հետ դա կապ չունի, դժբախտ պատահար է. օտարազգի ականատեսն իր մոտ կասկած է առաջացնում. Լեւոն Քոչարյանը՝ Պողոս Պողոսյանի մահվան մասին

Մեզ հետ դա կապ չունի, դժբախտ պատահար է,- այսօր դատարանում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ արձագանքելով Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ լրագրողի հարցադրմանը։
«Եթե ինչ որ խնդիր կա , թող վերաբացեն, թող նայեն։ Մեր հետ այդ ամեն ինչը կապ չունի։ Ինձ թվում է՝ դժբախտ դեպք է եղել։ Իսկ, եթե ինչ-որ հանգամանքներ պարզ չեն մարդկանց համար, խնդրեմ՝ իրենց ձեռքում է Դատախազությունը, Քննչականը, ամեն ինչը, թող գնան ու փորձեն ինչ-որ բան գտնել, բայց տպավորություն է, որ փորձում են էլի շահարկել, հերթական անգամ հուզական ֆոնի վրա մարդկանց մոտ առաջացնել այդ զգացումները։ Նույնը այստեղ հավաքվածների մոտ և մնացածի մոտ։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, փորձում են պեղել, հին բաներ բերել։ Էլի առանց ոչ մի ապացույցի, ոչ մի հստակության՝ զուտ մարդկանց մոտ տպավորությունը ստեղծելով՝ հուզական ֆոնի վրա»,-  նշեց Լևոն Քոչարյանը։
Նա նաև նշեց, որ չի ժխտում, որ թիկնապահները կապ ունեն, գործը եղել է, բայց նա մանրամասներից տեղյակ չէ։
«Բայց, եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պետք է նախագահը ասեր՝ այ բռնեք այս մարդուն, սպանեք, ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն ուղղակի»,- շեշտեց Լևոն Քոչարյանը։
Նա նաև հայտնեց, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով օտարազգի ականատեսն իր մոտ կասկած է առաջացնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր