Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

13 սեպ 2019 11:13

Փողը կուրարցրել է նրանց.Քոչարյանի «աջակից»՝ միլիոնի դիմաց. Փնտրվում են նոր ակտիվիստներ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կանոնավոր է դարձրել ակտիվիստների վճարումը։

Մեզ հասած տեղեկություններով՝ յուրաքանչյուր քսանյակի ղեկավարը ամիսը կես միլիոն դրամ է ստանում։ Քսանյակի ղեկավարը պատասխանատու է ակցիաների ժամանակ ակտիվիստների մասնակցության համար։ Ակցիայից հետո մասնակիցները ստանում են իրենց հասանելիք գումարը։
Մեզ հասած տեղեկություններով՝ ավելի մեծ գումարներ են ստանում գրասենյակների ղեկավարները, իրեն սատարող նախկինում այս կամ այն կերպ աչքի ընկած քաղաքական դեմքերը։ Փողը բաժանում է Արմեն Թավադյանը, իսկ արդեն ակտիվիստների գործողությունները կազմակերպում են անձամբ Քոչարյանի տղան՝ Լևոն Քոչարյանն ու փեսան՝ Վիգեն Չատինյանը։

Մեզ պատմեցին, որ դատավարության վերսկսմամբ պայմանավորված՝ քոչարյանական թիմն ակտիվորեն լծվել է նոր ակտիվիստների փնտրտուքի գործին։ Նրանք հասկանում են, որ դատավարությունը երկար է տևելու, և դատարանի բակում «հերոս» գոռացողները երկար չեն ձգի։ Ուշագրավն այն է, որ չնայած վարչապետի խոսնակը հայտարարել էր, որ Քոչարյանին փողով են սատարում, ԱԱԾ-ն առ այսօր նման մեծ փողերի շրջանառության որևէ բացահատում չի արել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր