Տեսանյութ. Բոգոմոլովի ծնողները Սոբչակի մերկապարից հետո լքել են հարսանեկան խնջույքը
![](https://i.ytimg.com/vi/LqP2UyVDybU/hqdefault.jpg)
82-ամյա կինոքննադատ Յուրի Բոգոմոլովն ու նրա կինը՝ Օլգա Ուլյանովան անմիջապես հեռացել են խնջույքից, երբ Քսենիա Սոբչակը մերկապարի տարրերով համարձակ պար է ներկայացրել։ Պարն ուղեկցվել է Իրինա Ալեգրովայի «Войди в меня» երգով։
«Նրանք Սոբչակի համարձակ պարը չգնահատեցին։ Կոնստանտին Բոգոմոլովի ծնողները տեսնելով երաժշտության հնչյունների ներքո մերկացող հարսին հեռացել են խնջույքից՝ չսպասելով տորթի արարողությանը, - կայքը մեջներում է ականատեսների խոսքերը։
Ռեժիսորի հայրը կյանքի երկար տարիներ նվիրել է սովետական եւ ռուսական մշակույթին․ նա եղել է «Սովետական մշակույթ», «Սովետական էկրան», «Կինոյի մշակույթը» եւ շատ այլ հրատարակչությունների տեսաբանը։ Հավանաբար արհեստավարժ կինոքննադատը հարսի կողմից բեմադրված ներկայացմանը վատագույն գնահատականը կտար, այդ իսկ պատճառով նախընտրել է լքել արարողությունը։