Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին    

31 հոկ 2019 14:44

Տեսանյութ. «Զգուշացեք, Սոբչակն է» հարցազրույցի ժամանակ Մարգարիտա Սիմոնյանը չի ցանկացել նյարդայնանալ և հեռացել է սենյակից

Սովորաբար, ՌԴ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հարցազրույց է վարում ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն վերջերս հաղորդավարուհին փորձել է շփվել հայտնի լրագրող, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, գրում է woman.ru-ն:


Հոկտեմբերի 30-ին Սոբչակի YouTube-յան ալիքում հրապարակվել է «Զգուշացեք, Սոբչակն է» հաղորդման նոր թողարկումը: Հարցազրույցը նկարահանվել էր մի քանի շաբաթ առաջ, երբ Մարգարիտա Սիմոնյանը դեռ հղի էր. հոկտեմբերի 19-ին Սիմոնյանը երրորդ անգամ մայր է դարձել:
Սոբչակը հաղորդումը չհրապարակելու լուրջ պատճառներ է ունեցել: Պատճառն այն էր, որ ի սկզբանե կանանց զրույցը չի ստացվել. ընդդիմադիր Սոբչակի հարցերի պատճառով իշխանամետ Սիմոնյանն անընդհատ սպառնացել է, որ կլքի նկարահանման հրապարակը:


Հարցերը վերաբերել են Սիմոնյանի կողմից ղեկավարվող հեռուստաալիքում քաղաքական օրակարգին և գլխավոր խմբագրի գործունեությանը: Սոբչակը նշել է, որ նախքան հարցազրույցը բազմիցս գլխավոր խմբագրի հետ քննարկել է այս կամ այն թեմայի քննարկման հնարավորությունը և փորձել է թեմայից չշեղվել:
Ինչ-որ պահի Մարգարիտա Սիմոնյանը, այնուամենայնիվ, չի դիմացել, հանել է միկրոֆոնը և հեռացել սենյակից: Իր վարքագիծը Սիմոնյանը բացատրել է այն հանգամանքով, որ չի ցանկացել նյարդայնանալ և վտանգի տակ դնել ապագ երեխայի առողջությունը:
Չնայած հարցազրույցն անհաջող է ստացվել և անավարտ մնացել, Սոբչակը որոշել է այն ցուցադրել հեռուստադիտողներին: Բացի դրանից՝ հաղորդման վերջում նա ցուցադրել է այլ քաղաքական լրագրողների կարծիքը Մարգարիտա Սիմոնյանի պահվածքի վերաբերյալ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր