Քոչարյանը Հայաստանից չէր փախել, այնպես որ նրան բանտ տանել-բերելը հիմնական հարցից շեղելու միջոց էր
![](https://mamul.am/images/photos/190619/robert-qocharyany-vataguyn-azi-n153786-1.jpg)
«Եթե իսկապես հետաքրքրում էր արդարադատությունը, ապա առաջնայինը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի բանտում լինել չլինելը պետք է լիներ, այլ պետք է գործը քննվեր։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ գործով զբաղվելու փոխարեն զբաղվեցինք տասներորդական հարցով։ Դատարանը կքններ գործը, կպարզեր, որ արդար է, ազատ կարձակեր, կպարզեր, որ մեղավոր չէ կամ հակառակը կպարզեր, որ ուղղակի մասնակցություն ունի «Մարտի մեկի» բացասական իրադարձություններին եւ կկայացներ դատավճիռ։ Իսկ իրենք արհեստականորեն շեղեցին բուն խնդրից»,- ասաց Հայրիկյանը եւ հավելեց, որ ինքը սկզբունքորեն որպես իրավապաշտպան միշտ դեմ է եղել նախնական կալանքին։
«Եթե ազատ արձակումը կամ խափանման միջոցի փոփոխությունը չի հանգեցնում քննության խանգարմանը, ապա ես դեմ եմ նախնական կալանքին»,- ասաց նա։