Թուրքիան տասնյակ զինտեխնիկա է տեղափոխել Սիրիա՝ ահաբեկիչներին աջակցելու համար          Եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա...Նոր պատժամիջոցները կարող են հարվածել ռուսական ռուբլուն       ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում    

18 սեպ 2019 13:20

Տեսանյութ.Լարված իրավիճակ․ «Սանիթեք»-ի աշխատողների բախումը ոստիկանների հետ. փորձեցին փակել փողոցը

Երեւանի քաղաքապետարանի դիմաց, «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Մինչ այդ ակցիան խաղաղ էր, «Սանիթեքի» աշխատակիցները նշում էին, որ սպասում են, մինչեւ քաղաքապետարանը ներկայացնի այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ իրենք «Սանիթեքին» փոխանցել են գումարը եւ իրենք կարող են այդ գումարից աշխատավարձ ստանալ:


«Հիմնարկի տերն ասում է չեն փոխանցել, քաղաքապետարանն ասում է՝ փոխանցել ենք: Հիմնարկի տերը դրսում է, Հայաստանում չի, հիմա էլ կֆռցնեն, կգցեն իր վրա: Մարդը որ մեկին դանակով խփում է, «Ինտերպոլով» գտնում բերում են, պետությանն էդքան փող ա պարտք, չեն կարո՞ւմ բերել:  Մենք ոչ մեկին չենք վստահում: Թող քաղաքապետարանը «Սանիթեքին» ասի՝ ինչի՞ էս մարդկանց փողը չեք տալիս»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երբ ակցիայի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, ոստիկանների հետ հրմշտոց սկսվեց. Իրավապահները նրանց հրելով դուրս բերեցին փողոցից:
Ակցիայի մասնակիցներն էլ որոշեցին ուժով մտնել քաղաքապետարանի շենք: Ոստիկանները շղթա կազմեցին՝ փակելով շենքի մուտքը: Ի վերջո, «Սանիթեքի» աշխատակիցները համաձայնեցին սպասել, մինչեւ քաղաքապետարանը ներկայացնի այդ փաստաթուղթը:
Նշենք, որ «Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր