Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

19 սեպ 2019 19:09

էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ

-Բարև ալիսա:
 
-Բարև Նիկոլ, Նիկոլ ասա խնդրեմ, ի՞նչ տարբերություն կա ԱԱԾ-ի և ՊԱԾ -ի միջև: 
 
-Մեկ տառի տարբերություն:
 
-Ապրես Նիկոլ, օրագիրդ բեր 5 նշանակեմ, տատիկն էլ պաղպաղակ կառնի:
 
-Լավ, ալիսա, արի լրջանանք: Մեկը պետության անվտանգությունն է պահում, մյուսը՝ ազգի:
 
-Բայց դու՝ «ռոժը ոնց կլնի հայերեն», հա… դեմք ես Նիկոլ, արագ գլխի ընկար, հիմա դու ազգի վարչապետն ես, թե՞ պետության: 
Թե՛ ազգային ես պարսիկ-հնդիկների հետ գործ չունենաս, Թուրքիայում էլ Կարո Փայլյանի կամ Դինքի շահերը պաշտպանի,  թե՛ պետության վարչապետ ես քո գործով զբաղվի, կառույցն էլ անվանի պետական անվտանգության: 
 
-Ուրիշ էլ ի՞նչ անեմ, ի՞նչ կհրամայի Վասիլիսա պրեկրասնայան: 
 
-«Չոռ ու ցավ արա», բլոտ խաղալ սովորի: 
Էլ ի՞նչ անեմ, էլ ի՞նչ անեմ… «բարդելները» մայրաքաղաքից վերացրու՝ դու երեխաներ ունես, նամուսով ընտանիք, օնլայն ստավկաները վերացրու՝ մարդկանց աշխատավարձերի ու թոշակների ուղիղ կեսը գնում է ղումարներին, կազինոները փակի, Ծաղկաձորը մեռել է մարդ չի մտնում, էլի ասեմ՝ թե՞ մնացածը գլխի կնկնես:
 
-Ալիսա, ճիշտն ասած մղկտում եմ, որ տեսնում եմ Հայաստանում միջին խավ չկա:
Մտավորականությունը վերացել է: Մի տեսակ, ոնց ասեմ՝ էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ, ուզում եմ հային վայել այնպիսի հայրենիք ստեղծել, որ հայը հայրենիքով հպարտանա, որ ԱԱԾ-ի ու ՊԱԾ-ի միջև էլ մի տառի տարբերություն մնա:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 13

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր