Իրենց վերապահված պարտավորությունները փորձում են քողարկել պատերազմական շանտաժի ներքո. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո ՀՀ-Ն բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում          VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից       Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա    

19 սեպ 2019 13:30

Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց,մյուս կանայք էլ նստեցին կառավարության շենքի աստիճանների վրա՝ հայտարարելով նստացույց

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ, «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշեց՝ «Խորհրդի կանոնադրության մեջ կա մի կետ, ըստ որի, հիմնադրամի միջոցներից օգտվում է միայն ու միայն հակառակոդի կողմից զոհված զինծառայողների ընտանիքները։ Ավտովթարից տուժածներին չի հասնում։ Եթե 18 տարեկան զինվորին ընտանիքից պոկում տանում ես, բարի եղի, զինվորների միջև տարբերություն մի դրեք»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Նա պնդեց, եթե կառավարությունը որոշել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ապա պետք է նաև գումար հատկացվի բանակում զոհվածների ընտանիքներին՝ անկախ պատճառներից ու ժամանակից։

Մ. Խաչատրյանն ասաց՝ խորհրդի ամեն նիստում բարձրացնում է դիրքերից մեկում զոհված չորս զինծառայողի ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը։

«Թող ասի, Գորիսի ավտոն ի՞նչ բարձեցին, որ շուռ եկավ ու երեխեքը մացին տակը, թող ասի՝ հոգեհանգստի արարողությանը որ գնում են, մորը ասում են, մենք ձեր կողքը կլինեն, բայց նրանց հուղարկավորելուց հետո էդ ընտանիքին մոռանում են։ Ասում են, եկել է ժողովրդի կառավարություն, մենք էլ ասում ենք՝ մենք էդ ժողովրդից մեկն ենք, մեզ էլ հիշեք։ Մենք ցավում ենք՝ մարտի 1-ի զոհերի համար, ցավակցում ենք նրանք մայրերին, բայց եթե մեծարել գիտենք, 30 մլն տալ գիտենք, ապա պետք է զոհված զինծառայողների ընտանիքներին էլ օգնեն»,-ասաց նա։

Ակցիայի մասնակից մայրերից մեկն էլ ասաց, դիմել են հիմնադրամին, անընդհատ խորհուրդ են տվել սպասել։

«Ինչքա՞ն սպասենք, մենք արդեն մեծ ենք, չգիտենք՝ ինչքա՞ն կապրենք։  Զոհվածի 89 տարեկան մայրը ի՞նչ ակնկալիք պետք է ունենա հիմնադրամից»,-ասաց նա։

Մարգարիտա Խաչատրյանն էլ հայտարարեց, իրենց բարկացրել է վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի՝ թե տղաները զոհվել են հանուն ոչնչի հայտարարությունը։ Դրանից հետո մենք ուղարկել ենք մոտ 500 զոհված զինծառայողի արտոնությունների վերաբերյալ տեղեկանքները, խնդրել վերացնել դրան, իրենց վերադարձնել որդիներին։ ՀԿ նախագահն ասում է՝ ոչ սրան, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ չորրորդ դիմումներին պատասխան չեն ստացել, չնայած նշել էին՝ անհապաղ հանդիպում են ուզում։

«Ես այս ամենին քաղաքական աստառ չտալու համար, զանգահարեցի Վլադիմիր Կարապետյանին։ Ես խնդրեցի՝ հրատապ պատասխան։ Երեկ չէ առաջին օրն էր, ասեց՝ սպասեք իմ պատասխանին, երեկ զանգեցի՝ ասեց, տեղս հարմար չի, կզանգեմ։ Մինչ այս պահը չեն զանգել, առավոտ էլ եկել են, ասում են՝ գրությունը չենք գտնում, տվեք նկարեմ, տանեմ։ Նկարել են, տարել, պատկերացնո՞ւմ եք»,-ասաց Մ. Խաչատրյանն ու պնդեց՝ ինքը պատրաստ է հացադուլ հայտարարել, եթե խնդիրը լուծում չստանա։

Ի պատասխան ոստիկանների կողմից շտապ օգնության մեքենա կանչելու, Խաչատրյանն ասաց, այո , շաքարը բարձր է, հաբը դրել է լեզվի տակ, ճնշումն էլ բարձր է, բայց հրաժարվելու է բժիշկների օգնությունից։
«Եթե առավոտվա 9։30-ից ոչ մեկ չի իջնում, մեզ չի ընդունում, ուրեմն մեզ նման կառավարություն պետք չէ»,-նշեց նա։

Ակցիային մասնակցող մյուս կանայք էլ նստեցին կառավարության շենքի աստիճանների վրա՝ հայտարարելով նստացույց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր