Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

20 սեպ 2019 12:15

Ազատամարտիկների անունից եք խոսո՞ւմ.20 տարի ազատամարտիկներն օգնություն չէին ստանում, ո՞ւր էիք...Բաց նամակ՝Մարգարիտա Խաչատրյանին

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Գրիգորյանը բաց նամակ է հղել «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին. «Բարև տիկին Մարգարիտա, կարծում եմ` քեզ կհետաքրքրի այն, որ դու հիմա կկարդաս: Ես` Գևորգ Գրիգորյանս, 2001-ին, երբ զինվոր էի, ծառայում էի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի N զորամասում, նոր էի գնացել զինծառայության, դեռ մի քանի ամսվա ծառայող էի, երբ իմ չկատարած արարքի համար հրամանատար Հովիկ Օհանյանի սպաների կողմից դաժան ծեծի ենթարկվեցի: Այն ինչ մենք ազատամարտիկներ էինք: 2002-ին, երբ ես 1 տարվա ծառայող էի, նույն Հովիկ Օհանյանի ցուցումով իմ վրա զենք քաշեցին, որ Հովոյի գողացած կարտոֆիլի գողությունը վերցնեմ իմ վրա, ես հրաժարվեցի ու էլի ինձ ծեծեցին: Բա դու` «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ էիր, ինչի՞ մի հատ ձայն չհանեցիր: Փառք Աստծո, ինձ օգնության հասան «Սոսե մայրիկ» հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանը, Ռոմիկ Մխիթարյանը, Ավանի Արջ Աշոտը և շատ այլ երկրապահներ: Ո՞ւր էիր, ո՞ւր այդ ժամանակ, հիմա ակտիվացել, ակտիվ կին ես դարձել, բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր, ասեիր` ուր ես զինվորին ծեծում: Նստացույցդ գնա ՀՀԿ-ի շենքի դիմաց արա, գիտես` ինչի՞, որովհետև ապրիլյան քառօրյաի ժամանակ Նիկոլ չկար: Կար Սերժ Սարգսյան ու իր խումբը: Դալիբալթայանը, երբ եկավ այդ գործի շրջանակներում, շատերը մեղքը բարդեցին ինձ վրա: Ես պատժվեցի` 4 ամիս իմ զինվորական գումարը չստանալով: Էսքան ուժեղ պայքարող էիր, 20 տարի ազատամարտիկներն օգնություն չէին ստանում, դրա համար պայքարեիր: Դուք որդեկորույս մայր եք, չեմ ուզում շատ բաների անդրադարձ կատարեմ, բայց մի բան հստակ կասեմ, որ ամոթ է, իսկ եթե ջղայնանամ, ավելին կասեմ: Հանգիստ թողեք մեր զոհված եղբայրներին իրենց վերջին հանգրվաններում: Ազատամարտիկների անունից եք խոսո՞ւմ... Բարի, մի օր հելնեիք գայիք Վայոց Ձորի մարզ ազատամարտիկների խնդրով զբաղվեիք: Էսօր շատ սխալ վայր եք ընտրել նստացույցի համար: Գնացեք նախկին իշխանությունների կոկորդից բռնեք, ասեք` մենք եկել պահանջում ենք, հերիք ա էլի: Ես չեմ պաշտպանում ոչ մեկին, ուղղակի պիտի պարզ նայեք ճշմարտությանը: Կառավարությունը կօգնի, բայց ձեր ճիշտ հասցեն Սերժ Սարգսյանի տան և ՀՀԿ-ի շենքի դիմաց է: Գալիս մարդկանց վիրավորում եք, մի հատ հետ նայեք անցյալ` ովքեր են մեղավորները, նոր եկեք գոռգռացեք: Ինչի՞ էն ժամանակ ձայն չէիք հանում, ո՞ւմ էիք սպասում: Ես մի հոդված զոհված զինծառայողների մայրերին Բաղրամյան պողոտայում քաշքշելու համար հրապարակեցի, աշխարհի տարբեր երկրներից զանգեցին շնորհակալություն հայտնեցին, իսկ դուք ձայն չհանեցիք: Ժամանակին ես էլ եմ պայքարել հների դեմ, բայց այս կարգի իմ կոռեկտության սահմանները չեմ անցել: Խորը վշտով ցավակցում եմ որդեկորույս մայրերին, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Տիկին Մարգարիտա, հուսով եմ, որ մի օր էլ իմ հարցով Օհանյան Հովիկի դուռը կջարդեք և կպահանջեք արդարություն` Սիսիանի և Կանազի հոսպիտալ հասցնելու համար:
Հա, 800 հեկտար հող, 148 զոհ, դրա համար պայքարի:
Հարգանքներով` Գևորգ Գրիգորյան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր