Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

20 սեպ 2019 15:36

Տեսանյութ.Օսիպյանը շատ մեղմ բնավորության տեր է.Հիմա մեղմ ոստիկանապետի ժամանակն անցել է

«Վալերի Օսիպյանը շատ մեղմ բնավորության տեր է: Ըստ երևույթին, հիմա մեղմ ոստիկանապետի ժամանակն անցել է: Եվ երկրորդ, քանի որ նա հանդես չի եկել կոշտ հայտարարություններով, ինչպես որ արել է Վանեցյանը, որոշել են այլ պաշտոնի նշանակել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Վ.Օսիպյանի հրաժարականի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:


Ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող մյուս իրադարձություններին՝ Լ.Ալավերդյանը կարևորեց միջազգային հանրության ռեակցիան, վերլուծաբանների խոսքերը:
«Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը բացատրվում է Արցախի հարցով: Բայց ես վաղուց եմ ասում՝ չկա ղարաբաղյան հարց, կա Արցախի պատասխան և Հայաստանի առջև դրված խնդիրը՝ սկսած 1994 թվականից, որը մեկն է եղել. պահպանել և պաշտպանել ոչ միայն՝ արցախահայության կողմից տրված պատասխանը, այլև՝ համայն հայության: Տարիներ շարունակ հանդիպել եմ միջազգային ինստիտուտների ներկայացուցիչներին: Երբ ՀՀ ներկայացուցիչները, այդ թվում՝ պատգամավորները, հարցնում էին, թե՝ բա դուք չե՞ք տեսնում, որ 1995 թվականին եղել է իշխանության զավթում, խորհրդարանական ընտրություններն ամբողջովին կեղծված են, նրանք շատ պարզ պատասխանում էին՝ դա ձեր ներքին գործն է, մեր խնդիրը ձեզ ուղղորդելը, խորհուրդ տալն է: Դրա համար, միջազգային հանրության համար ավելի կարևոր են արցախյան հիմնահարցի շուրջ խմորումները, և Առաջինից Երրորդ նախագահներին, կարծում եմ՝ պարտադրել են քիչ խոսել դրա մասին, Չորրորդին էլ ուզում են նույնը պարտադրել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր