ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 սեպ 2019 12:15

Ավինյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան,Վանեցյանի հայտարարությունների մասին

Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նմանատիպ ձևով հեռացումը ինձ համար անհասկանալի է և անընդունելի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին:


«Ուղղակի ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան իր պաշտոնից հեռացումից հետո նույնիսկ չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի»,- նշեց փոխվարչապետը:
Հարցին, թե ԱԱԾ տնօրեն իր հայտարարություններում վարչապետի հետ ձեռք բերած ինչ պայմանավորվածությունների խախտման մասին է նշում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում ԱԱԾ նախկին ղեկավարը: Անձամբ ճանաչելով վարչապետին՝ կարող եմ ասել, որ նա երբեք չի կարող մարդկանց ուղարկել որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի, դա իր մեթոդը, գործելաոճը չէ»:
Նա նաեւ հերքեց մամուլի տեղեկությունները, թե իր եւ Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարված են եղել. «Աշխատանքային պրոցեսներում շատ տարատեսակ հարցերով լինում են տարաձայնություններ, կոշտ քննարկումներ: Մամուլում տարբեր ժամանակներում տարբեր բաներ են շրջանառվում եւ այդտեղ մամուլը հերթական անգամ մի ֆեյք ու հետաքրքիր լուր էր իր համար գտել, որն իրականությանը չի համապատասխանում»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը՝ նախկին ոստիկանապետը Հայկ Հարությունյանը, ինքնասպանություն է գործել:
«Այդ առումով որեւէ եզրակացություն չունեմ եւ չեմ կարող ունենալ»,-ասաց նա:
Այս պահին դրությամբ ես գիտեմ այնքան, որքան դուք, այսինքն կարդացել եմ լրատվամիջոցներից: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր