«Հոկտեմբեր 27»,«Մարտի 1».Ծանր քար պետության վզին. Ապահովել մնացած վկաների անվտանգությունը. «Առավոտ»

Իհարկե, «Հոկտեմբեր 27-ի» գործն ավելի բարդ է, քան «մարտի 1-ը»՝ առաջինի դեպքում, վստահ եմ, ի թիվս այլոց, գործել են արտասահմանյան հատուկ ծառայությունների հմուտ պրոֆեսիոնալներ: Բայց երկու դեպքերում էլ նախկին իշխանությունների շահագրգռությունը՝ գործը չբացահայտելու հարցում, համաձայնեք, կասկածելի է:
Քոչարյանի պաշտպանական թիմը մասնագիտական առումով ակնհայտորեն ավելի ուժեղ է, քան մեղադրող կողմը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Երկրորդ նախագահի փաստաբաններին հաջողվում է անել այնպես, որ «մարտի 1-ի» դատաքննությունը ամիսներ շարունակ այդպես էլ չսկսվի: Այդ ընթացքում կրճատվում է պոտենցիալ վկայություն տվողների թիվը: Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունը գոնե այնքան արհեստավարժ կգտնվի, որ կկարողանա ապահովել մնացած վկաների անվտանգությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: