Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 սեպ 2019 12:05

Ինչպես է որոշվելու՝ ով է քրեական հեղինակությունը, և ով «օրենքով գողը». Պարզաբանում է նախարարը

Այսօր` սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով կառավարության կողմից ընդունված «օրենքով գողերի» մասին նախագծի մասին և պատասխանելով հարցին, թե ինչպես է որոշվելու` ով է «օրենքով գող», ասաց, որ դա լինելու է ապացույցների միջոցով. «Իրավապահ մարմինները պետք է հավաքեն ապացույցներ, որով դիսպոզիցիայում նկարագրված արարքը կհաստատվի կամ կհերքվի: Օրինակ` ֆինասնական հոսքերի տիրապետո՞ւմ է, թե` չէ, նրան տալիս են ֆինանսական միջոցնե՞րը, թե` չէ: Դա բավական բարդ պրոցեսներում ձեռք բերվող ապացույցների համակցության միջոցով է արվում»:
Նախարարը նշել է, որ կարիք կլինի հասկանալ, թե ում կողմից են տրվում այդ ֆինանսական միջոցները, ինչ ծագում ունեն և այլն:

Նախարար Բադասյանը նշեց, որ քրեական աշխարհում բարձրագույն դիրք ունեցողների դեմ պայքարում նախարարությունը քաղաքականություն է մշակում, համապատասխան հոդված են ավելացնում. «Ես վստահ եմ, որ իրավապահ մարմիններն ունեն բազա, թե ով ինչ կարգավիճակ ունի, որն է քրեական հեղինակությունը, որն է օրենքով գողը, ինչ միջոցառումներով պետք է մասնակցեն ապացույցների հավաքմանը: Նախագծի քննարկմանն իրավապահ մարմինները մասնակցել են»:
Բանտերում օրենքով գողերի ազդեցության հարցը դեռ լուծված չէ՞ ։Լուրը խիստ չափազանցված է՝ասաց Ռուստամ Բադասյանը` պատասխանելով «Արմավիր» ՔԿՀ-ում երեկ տեղի ունեցած անկարգությունների մասին, ինչի վերաբերյալ հրապարակումներ էին արվել լրատվամիջոցները:
Նախարարն ասել է, որ այս պահին հացադուլի մեջ գտնվող մարդ չկա. «Խնդիրը եղել է մի քանի հոգու հետ կապված: Խնդիրը կապված է տեղափոխման հետ: 51 անձի մասին խոսք չկա,  ինչպես գրել են լրատվամիջոցները: Մի քանի հոգու դժգհության մասին է խոսքը, խնդիրը հարթված է»:
Հարցին, թե ինչու են որոշել տեղափոխություններ անել, Բադասյանը հայտնել է, որ մանրամասներին տեղյակ չէ. «Դա ՔԿՀ-ում տեղի ունեցող հերթական շարքային իրադարձություն է»:

Հարցին, կան արդյո՞ք ՔԿՀ-ներում օրենքով գողեր, քրեական հեղինակություններ, նախարար Բադասյանն ասել է, որ կան. «Մենք քրեակատարողական ոլորտում ունենք ռազմավարություն, այն  քննարկումների փուլում է, նրանց ակտիվության հարցը կլուծվի»:
Հարցին` նրանք շարունակում են արտոնյալ պայմաններում պահվե՞լ, նախարարը պատասխանել է, որ նրանց ազդեցությունն ամբողջությամբ վերացված չէ, սակայն գործնականում քայլեր կատարված են. «Մանրամասները կարող են ասել քրեակատարողական ծառայությունից»:
Հարցին,թ ե 4 տարի հետո կարո՞ղ ենք արձանագրել, որ «օրենքով գողերն» այլեւս իրենց դիրքերը չեն հաստատի ՔԿՀ-ներում, բոլորը հավասար կլինեն, նախարարն արձագանքեց. «Նախ, այդպիսի խզում այս պահին արդեն չկա, իսկ ինստիտուցիոնալ մակարդակում, այո հույս ունենք, որ 4 տարում դրան հաասնելու ենք»:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր