Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

25 սեպ 2019 14:54

Իսրայելի հատուկ ծառայությունները խորհուրդ են տվել հրեաներին չայցելել Հայաստան և Ադրբեջան

Իսրայելում հրապարակել են այն երկրների ցանկը, որտեղ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել հրեական թիշրեյը տոնելու համար (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին):
Ցանկում հայտնվել է 6 թշնամական պետություն, որտեղ հրեաների այցելությունն արգելվում է օրենքով` Իրան, Իրաք, Եմեն, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա:

Խորհուրդ չի տրվում մեկնել այն երկրները, որոնք գտնվում են Իրանի հարևանությամբ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան Թուրքմենիա:
Իսրայելում խորհուրդ չի տրվում նաև մեկնել Թուրքիա, Եգիպտոս, Հորդանան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և հարավ-արևելյան Ասիա:
Նշվում է, որ այս երկրներում իսլամիստ-ջիհադիստների հատուկ խմբավորումներ են գործում, որոնք հարձակումներ են իրականացնում հրեաների վրա:

















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր