Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

27 սեպ 2019 15:00

«Առայժմ հանրապետականները հաղթում են ադրբեջանցիներին». Ռուբեն Ռուբինյանը՝ Փաշինյանի ելույթը սխալ հանելու մասին

Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության:

Հետեւաբար՝ հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետեւաբար չի ուզում հանգուցալուծում:

Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ եւ էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Հ.Գ. Փորձեցի հաշվել, թե վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արտահայտած գաղափարներն ով է ավելի շատ քննադատել եւ փորձել սխալ հանել՝ ադրբեջանցի պաշտոնյաները, թե հանրապետականները: Առայժմ հաղթում են հանրապետականները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր