Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 սեպ 2019 10:00

ԻՆչու են աղմկոտ գործերը հրամցվում «դոզաներով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նոր տեղեկություններ՝ նախկինում կատարված չարաշահումների կամ առերեւույթ հանցագործությունների մասին, հարուցվում են քրեական գործեր, իրականացվում են ձերբակալություններ ու կալանավորումներ: Ուշագրավ է, որ այս գործընթացն իրականացվում է որոշակի պարբերականությամբ, այսպես ասած, «դոզաներով»:
«Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, նկատեց, որ դա պատահական չէ: «Այդպիսի գործերը մեկ օրում չեն բացահայտվում, առավել եւս, որ դրանք հաճախ միմյանց հետ փոխկապակցված են թե՛ իրավական, թե՛ հատկապես քաղաքական առումով: Հատկապես հնչեղ անունների առումով»,-ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ այստեղ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ:


«Նախ՝ չի բացառվում, որ դրանց զգալի մասը տեւական ժամանակ հայտնի է իրավապահներին, սակայն միանգամից «ի հայտ» չեն գալիս, քանի որ դրանք հարկավոր է «շրջանառության մեջ դնել» քիչ-քիչ՝ ելնելով իշխանության վարկանիշի ակնկալելի անկման ընթացքից ու հասարակությանը նախկինների թեմայով անընդհատ թեժ պահելու նկատառումներից: 
Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ելնելով պահի թելադրանքից՝ հարկավոր է լինում կոնկրետ «տեսակի» մարդկանց հրամցնել հասարակությանը՝ վերջինիս պարբերաբար ինչ-ինչ հանգամանքեր, այսպես ասած, «ապացուցելու» համար»,-նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր