Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

28 սեպ 2019 11:15

Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին թիկնապահ է տրամադրվել

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Մեղավորներն անպատիժ չեն մնա»,-ասել է նա։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերեր Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը, որոնք հայտնի են որպես Ռ. Քոչարյանի աջակիցներ, ուղիղ եթեր են մտել և քայլելով դատավոր Դանիբեկյանին զուգահեռ` նրան շարունակ հարցեր են հղել մասնավորապես այն մասին` արդյո՞ք նա դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցանկում կա թե ոչ։ Երիտասարդների հարցերին դատավորը չի պատասխանել, իսկ դատարան հասնելով` խնդրել է կարգադրիչներին դիմել իրավապահ մարմիններին` նշելով, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։
Հիշեցնենք, որ օրերս դատավոր Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները` վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր