Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»       Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից    

28 սեպ 2019 12:15

Ղազախստանում մանկապիղծներին ամորձատում են.Ի՞նչ է իրենից ներկայացնում պայքարի այս ձևը

Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ մանկապղծին ենթարկել են քիմիական ամորձատման: Սա արվել է օրենքը ընդունելուց մի քանի ամիս հետո: Նուրսուլթան Նազարբաևը շուրջ 25000$ է հատկացրել 2000 ներարկումների համար: Այս թեմայի վերաբերյալ քննարկումները բավականին թեժ են, քանի որ մի մասը կարծում է, որ նման հանցագործների համար այդչափ գումար ծախսելը սխալ է, մյուս մասն ավելի մարդկային մոտեցում է պահանջում՝ համարելով, որ այդպիսի անբնական ցանկությունները հոգեբանական խնդիրների արդյունք են: Փաստը մնում է փաստ, հանցագործությունների քանակը զգալիորեն շատանում է, իսկ լուծում գտնելը կարևոր է:


Ի՞նչ է իրենից ներկայացնում պայքարի այս ձևը: Այս պարագայում սեռական ցանկությունը ճնշող նյութեր են ներարկում կամ դեղահաբեր խմում: Սակայն այս դեղանյութերի ակտիվության ժամկետը սահմանափակ է: Սովորաբար առաջանում են մի շարք բացասական էֆեկտներ, որոնք կարող են հանգեցնել քրոնիկ հիվանդությունների առաջացման, օրինակ՝ շաքարային դիաբետ, երիկամների հետ խնդիրներ, ինֆարկտի և ինսուլտի բարձր ռիսկայնություն, դեպրեսիա, ընդհանուր թուլություն: Բժշկական տեսանկյունից սա սեռական հորմոն տեստոստերոնի ազդեցության նվազեցման արդյուքն է օրգանիզմի վրա: Սա նվազեցնում է սեռական ցանկությունը, բայց միևնույն ժամանակ բացասական է ազդում որոշ կենսական կարևորություն ունեցող ֆունկցիաների վրա:
Սա ժամանակավոր ազդեցություն ունի, և հետևաբար մոտ 10-15 օր հետո տվյալ անձը պիտի ներկայանա, որպեսզի ստանա հաջորդ ներարկումը կամ դեղահաբը: Այս գործընթացին հետևում են համապատասխան ադմինիստրատիվ վերահսկողություն իրականացնող մարմինները:
Մանկապիղծները ողջ կյանքի ընթացքում պետք է ստանան այդ ներարկումները: Ինչպես հայտնի է, առանց տեստոստերոնի տղամարդու կյանքի որակը և երկարությունը փոփոխվում են: Կա մի շատ հայտնի օրինակ՝ Ալան Թյուրինգը, ով անվանի մաթեմաթիկոս էր և Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ: Թյուրինգը արվամոլ էր, և երբ դա բացահայտվեց, նա ինքնակամ ընտրեց քիմիական ամորձատումը: Նրա առողջական վճակը զգալի վատացավ, շուտով սկսվեց դեպրեսիայի շրջան, և Թյուրինգն ինքնասպան եղավ:


Քիմիական ամորձատման մեթոդը մշակվել է որպես ավելի մարդկային, դատապարտյալի հոգեկան վիճակի վրա ավելի քիչ ազդեցություն թողնող ալտերնատիվ միջոց, քան բժշկական միջամտությունն է: 1950-1960-ական թվականներին այս մեթոդը սկսել են փորձարկել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, իսկ 1973թ. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը ընդունեց այդ օրենքը:
1996թ. Կալիֆոռնիայում ընդունվեց պարտադիր քիմիական ամորձատման օրենքը, որը կիրառվում էր մանկապիղծների նկատմամբ: Հաջորդ 15 տարիների ընթացքում ևս 8 նահանգ ընդունեցին այն:
Ներկայումս Ֆրանսիայում, Բելգիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում այս կամ այն կերպ թույլատրվում է քիմիական ամորձատումը: Վերջերս Լեհաստանում ընդունվեց օրենք, համաձայն որի, եթե զոհը 15 տարեկանից փոքր է, ապա քիմիական ամորձատումը օգտագործվում է որպես պատժամիջոց:
Մոտ 5 տարի առաջ Մոլդովան այս օրենքը համարեց հակասահմանադրական: Նման քայլի էր դիմել նաև Ղրղզստանի նախորդ ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը 2013թ.:
Այս մեթոդի վերաբերյալ դիրքորքշումը միանշանակ չէ, սակայն այլընտրանքները նույնպես քիչ են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր