Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

28 սեպ 2019 16:10

Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստան այցը Պուտինի պատճառով.Չգիտեի, որ նա այնտեղ է լինելու

Թրամփի փաստաբան եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստանում հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԵԱՏՄ այլ առաջնորդների, ինչպես նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ կայանալիք «Եվրասիական կոնտենտի տարանցիկ ներուժը» խորհրդաժողովին իր մասնակցությունը:
«The Washington Post»-ի հետ զրույցում այսօր առավոտյան Ջուլիանին ասել է, որ կմասնակցի միջոցառմանը, սակայն ավելի ուշ չեղարկել է այցը:


«Չգիտեի, որ Պուտինն այնտեղ է լինելու»,- պարբերականի հետ զրույցում ասել է Ջուլիանին:
Հոդվածում նշվում է, որ որոշումը ցնցել է ազգային անվտանգության հարցերով փորձագետներին: Այդ այցը պետք է տեղի ունենար հրապարակումներից մի քանի օր անց, որոնցում Թրամփին եւ Ջուլիանիին մեղադրում են դեմոկրատների, մասնավորապես, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի նկատմամբ հետաքննություն սկսելու նպատակով ուկրաինացի պատշոնյաների վրա ճնշում գործադրելու մեջ:
Պարբերականը նշում է, որ ըստ օրակարգի՝ Ջուլիանին պետք է լիներ միակ ամերիկացին, որը կմասնակցեր խորհրդաժողովին:
Հոդվածում ասվում է, որ Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: Ջուլիանիի խոսքով՝ ինքը կարծում էր, որ Հայաստանում պետք է ելույթ ունենա անվտանգության հարցերով խորհրդաժողովին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր