Niva-ով հետապնդելեն BMW-ին, հարվածելով շրջել այն, ապա ծեծի են ենթարկել BMW-ի վարորդին. հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին եւ ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իրավապահները պարզել են, որ ոմն Հենդոն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Կ.-ն է, ոմն Գերասը՝ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Բ.-ն, իսկ Հենդոյի որդին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արտակ Կ.-ն:
Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արտակ Կ.-ն եւ Գերասիմ Բ.-ն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին: Արարատի մարզի ոստիկանները պարզել են նաեւ, որ Հովհահհնես Թ.-ին պատկանող BMW մակնիշի համարանիշները եղել են 96 NN 969, իսկ նա հետապնդվել է ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հենրիկ Կ.-ին եւ հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Չարենցավանի բաժին: